fbpx
Հասարակություն

Կանդելակին հրապարակել է Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի տեսանյութը

Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով ունի հայկական և վրացական արմատներ, Դավոսում զրույցի է բռնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա Նիկոլ Փաշինյանին ողջունել է հայերենով: Այդ մասին տեսանյութը Կանդելակին հրապարակել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Բարև ձեզ, լավ լինեք, սաղ լինեք…դուք գիտե՞ք, որ մամեն հայ ա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Թինա Կանդելակին:

Նիկոլ Փաշինյանը Կանդելակիին պատասխանել է՝ Հայաստանի բոլոր հայերը գիտեն այդ մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել էր Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

https://www.facebook.com/armenpress/videos/313656259276555/


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ