fbpx
Հասարակություն

Իրազեկում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդում է

🔰Հարգելի՛ քաղաքացիներ,

🔰Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։

🔰 Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկին հիշեցնում է, որ անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։

Արգելվում է՝

🔺 նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,

🔺այրել չոր խոտի խոզանը (բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի
ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),

🔺շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,

🔺օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,

🔺Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,

🔺թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,

🔺բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։

Հրդեհների կանխարգելման համար արգելվում է՝

🔺Վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ