Հայոց ցեղասպանությունը, որը հանգեցրեց 1,5 միլիոն մարդու բնաջնջման, համաշխարհային ողբերգություն է մարդկության համար, որն աշխարհը հիշում է ապրիլի 24-ին։ Սակայն չպետք է մոռանալ, որ այսօր Արցախում հայ ժողովուրդը բախվում է Ադրբեջանի կողմից ցեղասպանության նմանատիպ սպառնալիքի։ Արցախի շրջափակմամբ և աշխարհին կապող ճանապարհի փակմամբ պարզ են Ադրբեջանի Հակամարդկային և ագրեսիվ գործողությունները հայ ժողովրդի դեմ։
Որպես հանրույթ՝ մենք ընդհանուր պատասխանատվություն ունենք՝ կանխելու հերթական ցեղասպանությունը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ լռել կամ անտարբեր մնալ։
Դիմում ենք միջազգային հանրությանը և կազմակերպություններին հրատապ քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ Արցախում հայ ժողովուրդը վերապրի հերթական համազգային աղետը։
Մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք, վերացնելու Արցախում հայ ժողովրդի առջեւ ծառացած ռիսկերը։ Միացեք մեր դիմումին, մեր կոչին, բարձրացրեք արդարության ձայնը և ճնշում գործադրեք Ադրբեջանի վրա՝ հրաժարվելու իր հակամարդկային, ցեղասպան քաղաքականությունից և Արցախի շրջափակումից: Պատմությունը չպետք է կրկնվի. Եկե՛ք միասնական լինենք՝ կանխելու հերթական եղեռնագործությունը և ապահովելու, որ հայ ժողովուրդն Արցախում ապրի խաղաղ և անվտանգ։