fbpx
Իրավական

Կանխվել է արգելված իրի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Փետրվարի 19-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ս. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Վ. Կ.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել 8,2 գրամ դեղնականաչավուն զանգված:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ