Մեկնարկը հաջող չէր. Aeroflot open

Ամենադիտվածներ

48391082_2115152571841129_7895235168154157056_o

«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի մեկնարկը հայ շախմատիստների համար հաջող չստացվեց: Ուժեղագույնների A խմբում հանդես եկող մեր հինգ շախմատիստներից երեքը՝ Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանն առաջին տուրում պարտվեցին:

Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց և միայն Հայկ Մարտիրոսյանին հաջողվեց հաղթել: Մեր շախմատիստն առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող Շարդուլ Գագարեի նկատմամբ: Այսօր կկայանա մրցաշարի երկրորդ տուրը: Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 28-ին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ