Քանյե Ուեսթը, ով ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվել, կիրակի Հարավային Կարոլինա նահանգում անցկացրել է իր առաջին նախընտրական քարոզարշավը:
Հայտնի է, որ ռեփերն անդրադարձել է մի շարք թեմաների, նաև` միջազգային առևտրին և հավաստագրման իրավունքներին:
Ուեսթը քարոզարշավի ժամանակ հանդես է եկել սպառնալիքներով: Նա սպառնացել է պայմանագրերը խղել մի շարք ընկերությունների հետ, ինչպիսիք են` Adidas -ը և GAP ընկերությունը:
«Ցանկացած գործարք վտանգե՞լ, թե՞ չվտանգել, ես, միևնույն է, չեմ մտնում Adidas-ի խորհրդի մեջ: Չեմ մտնում GAP-ի խորհրդի մեջ: Այս իրադրությունը պետք է փոխվի հենց հիմա, կամ ես կհեռանամ»,- ասել է ռեփերը:
Նշենք, որ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 100 մարդ և Ուեսթը խոսել է առանց բարձրախոսի:
Այս մասին տեղեկանում ենք Fox News Channel հեռուստաալիքից:
