fbpx
Հասարակություն

Կապանում 2 շատ հետաքրքիր բան եմ արձանագրել․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2 օր է Կապանում է ու արձանագրել է երկու շատ հետաքրքիր բան։

«1. Ֆեյսբուքում մարդիկ ավելի շատ են մտահոգ Գորիս-Կապան ճանապարհով` քան ստեղ։ Ստեղ մարդիկ տեղյակ են, որ թեև հոգեբանորեն շատ տհաճ է իրավիճակը, էապես դժվարեցնում է Գորիսի 3 բնակավայրերի կապը, սակայն կապանցիների առօրյայում համարյա բան չի փոխվել` Տաթևով ճանապարհը արդեն ավելի լավն է, քան Որոտանովը` նույնիսկ առանց ադրբեջանցիների։

2. Չափազանց հետաքրքիր է քարոզարշավը։ Մասնակցող երկու քաղաքական ուժերն էլ դիմում են ընտրողների համոզելու այնպիսի տեխնոլոգիաների, որ ես առաջին անգամ եմ տեսնում։ Դրանք, մեղմ ասած, ոչ միշտ են բարեխիղճ ու հաճելի, բայց ակնհայտ է պայքարն ամեն քվեի համար», – գրել է Իոաննիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ