Փետրվարի 7-ին, ժամը 15:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի ավտոնորոգման գործարանի մոտակայքում գտնվող այգիներում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցի թիվ 17 հասցեին հարակից տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:12-ին , մարվել՝ 16:50-ին: Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության լեռնափրկարարական ջոկատի 9 լեռնափրկարար (հրամանատարի գլխավորությամբ) և ընկերության 2 ջրատար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։