Երեկ՝ դեկտմեբերի 13-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապանի Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում սպանված մարդ կա։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեպքի վայր այցելած իրավապահները հայտնաբերել են տվյալ տան տեր՝ 77-ամյա կնոջ դիակը, որի վրա եղել են բռնության ակնհայտ հետքեր։
Կարճ ժամանակում պարզվել է, որ սպանությունն իրականացրել է կնոջ 42-ամյա որդին, որը նույն օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ոստիկանություն։
Ըստ աղբյուրի՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։
Կատարվում է քննութուն։


