Սպորտ

Կապառոսն ու Բայրամյանը վաղը նախախաղային մամուլի ասուլիս կտան

Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը շարունակվում է։ Հայաստանի ազգային հավաքականը, ով ներկայացված է J խմբում, իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ մրցելով Լիխտենշտեյնի դեմ։

Մինչ դա, մեր ընտրանում գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդես կգա նախախաղային մամուլիս ասուլիսով։ Այն կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:30-ին։

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Նշվում է, որ Կապառոսի հետ միասին ասուլիսին ներկա կլինի նաև հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ