Խորեն Բայրամյան
Խորեն Բայրամյանը` գոլային փոխանցման հեղինակ
ՌՊԼ-ի 26-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին», որի ժամանակ գոլի հեղինակ են դարձել Ռոման Տուգարևը, Դմիտրի Պոլոզը և Ալի Սոուն։ «Ռոստովի» առաջին գոլի դրվագում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խորեն Բայրամյանը։ Հայ կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Սա կօգնի հասկանալ, թե ինչի ենք ընդունակ․ Բայրամյանն ամփոփել է Ազգերի Լիգայի վիճակահանությունը
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի Լիգայի վիճակահանությունը, ըստ որի՝ խմբային փուլում մեր մրցակիցները լինելու են Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուկրաինայի հավաքականները։ Բայրամյանի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայ ֆուտբոլիստը նշել է, որ անհամբերությամբ է սպասում խմբի հանդիպումներին։ Նրա խոսքով՝ հավաքականները շատ հետաքրքիր են ու նրանց դեմ խաղալը Հայաստանի հավաքականի համար մեծ…
Կապառոսն ու Բայրամյանը վաղը նախախաղային մամուլի ասուլիս կտան
Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը շարունակվում է։ Հայաստանի ազգային հավաքականը, ով ներկայացված է J խմբում, իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ մրցելով Լիխտենշտեյնի դեմ։ Մինչ դա, մեր ընտրանում գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդես կգա նախախաղային մամուլիս ասուլիսով։ Այն կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:30-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Նշվում է, որ Կապառոսի հետ միասին ասուլիսին…
Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Օգոստոսի 20-ին «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նշվում է, որ նա մասնակցելու է 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ․ սա նրա առաջին հրավերը չէ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը…
Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
«Ռոստովում» հանդես եկող Խորեն Բայրամյանը կրկին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բայրամյանն արդեն իրեն հասցրել է դրսևորել Հայաստանի հավաքականում ու այս հրավերը անակնկալ համարել չի կարելի։ Նշենք, որ հայ ֆուտբոլիստը մինչ այս 6 հանդիպում է անցկային ազգային հավաքականում ու հեղինակել 2 գոլ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին մեր ընտրանին 3…
Բայրամյանը՝ Ալաշկերտո՞ւմ․ ակումբը ակնարկել է նոր տրանսֆերի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտը» Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որով ակնարկել է նոր տրանսֆերի մասին։ Ենադրելով լուսանկարից՝ խոսքն այստեղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի եղբայր Լևոն Բայրամյանի մասին է։ Էջում հրապարակված լուսանկարը՝ ստորև։
Բայրամյանը՝ ՌՊԼ-ի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նոյեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Հայազգի կիսապաշտպանը նոյեմբերին մասնակցել է 2 հանդիպման ու դրանց ընթացքում դարձել է 3 գոլի հեղինակ։
Ռոստովի՝ վերջին 2 ամիսների լավագույն ֆուտբոլիստը Խորեն Բայրամյանն է
«Ռոստով»-ի՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խորեն Բայրամյանը։ Ընտրությունը կայացել է ռուսական ակումբի պաշտոնական կայքում։ Ըստ քվեարկության արդյունքների՝ հայ ֆուտբոլիստի օգտին է եղել երկրպագուների ձայների 34 %-ը։
Խորեն Բայրամյան. Ժամանակին կարող էի հայտնվել Պարմայում, բայց վախեցա
«Ռուբինի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ափսոսանք է հայտնել, որ 17 տարեկան հասակում չի համարձակվել ուժերը փորձել իտալական «Պարմայի» կազմում, հայտնում է ռուսական ակումբի YouTube-ի ալիքը: «Երբ 17 տարեկան էի, մեկնել էի Իտալիա՝ «Պարմայում» փորձաշրջան անցնելու: Երբ վերադարձա Ռոստով, իտալացիներն ինձ կրկին հրավիրեցին իրենց մոտ: Իսկ ես վախեցա այնտեղ գնալ՝ առանց ընտանիքի ու առանց իտալերենին տիրապետելու:…








