Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա 3 խաղերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի դեմ (սեպտեմբերի 8):
Խաղերին ընդառաջ, մեր ընտրանում գլխավոր մարզիչ Խոակին կապառոսը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց հավաքականի հայտացուցակն այդ խաղերի համար։
Դրանում ընդգրկվել է նաև «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով չէր հրավիրվել ընկերական խաղերի համար։ Ինչպես նաև առաջին անգամ հավաքական է հրավիրվել Կալինինգրադի «Բալտիկայի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը։
Ստորև ներկայացնում ենք հայտացուցակը․
Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո, Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով:
Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Դավիթ Տերտերյան:
Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Դավիթ Դավիդյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան, Սոլոմոն Ուդո, Էդաուրդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան, Արտյոմ Ավանեսյան:
Հարձակվողներ. Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան, Արշակ Կորյան, Էրիկ Վարդանյան, Իշխան Գելոյան:

