Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացել է հանդիպում՝ երկրպագուական FAF շարժման և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջև:
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մի շարք հարցեր։
Երկրպագուները նաև մարզչին հանձնեցին «ՖԱՖ համակրանք» մրցանակը։