faf
Կապառոսը ստացել է «ՖԱՖ համակրանք» մրցանակը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացել է հանդիպում՝ երկրպագուական FAF շարժման և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջև: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Երկրպագուները նաև մարզչին հանձնեցին «ՖԱՖ համակրանք» մրցանակը։
Նախատեսում են անվստահություն հայտնելով պաշտոնանկ անել Մելիքբեկյանին․ FAF
Հայկական առաջին ճակատի (FAF) Facebook-ի էջում գրված է․ «Մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն այսօր կայանալիք ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ,…
Վանեցյանը պատրաստ է ընդունել հրաժարականի հորդորը․ FAF
«Առաջին Հայկական Ճակատ» (FAF) ֆան շարժման Facebook-ի էջում գրված է․ «Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա – Հայաստան հանդիպումը։ Ժամանակավրեպ ենք համարում, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունների մեջ փնտրել մեղավորին,…
Արցախի դրոշը՝ ադրբեջանական Քարաբաղի ֆուտբոլային հանդիպման ժամանակ․ խաղն ընդհատվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Նշենք, որ խաղը ընթանում էր Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում։ Այս պահին հանդիպումն ընդհատվել է։ «ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին: Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»,-գրել են ֆաֆականները ֆեյսբուքյան պաշտոնական էջում։՛
Եկե՛ք ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը․ FAF-ը հրավիրում է երթի
Հայկական առաջին ճակատը՝ FAF-ը, իր Facebook-յան էջում գրում է․ «Սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2020-ի խմբային փուլի՝ մեզ համար կարևորագույն հանդիպումներից մեկը Իտալիայի ազգային հավաքականի դեմ։ Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը սպասվում է լինել վերջին տարիների ամենատպավորիչն ու մարդաշատը։ Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, եկե՛ք խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոնի վերածենք…
FAF-ը Լյուքսեմբուրգում կաջակցի Արարատ-Արմենիային
First Armenian Front /FAF ultras/ Facebook-յան էջը գրում է․ «FAF-ը կաջակցի Արարատ-Արմենիային Լյուքսեմբուրգում Օգոստոսի 29-ին Արարատ-Արմենիան վերջին քայլը կանի Եվրոպայի լիգայի խմբային փուլում հայտնվելու համար՝ անցկացնելով Դյուդելանժի դեմ պատասխան հանդիպումը ։ Կարևորագույն խաղին Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում մեր ակումբին կաջակցեն տասնյակ FAF-ականներ Հայաստանից, Եվրոպայից և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած։ Սպասվում է նաև մեծ քանակությամբ հայ…
FAF-ի անդամները Յուրա Մովսիսյանի հետ միասին կատարեցին ՀՀ օրհներգը
Եվրո 2020-ի նախընտրական փուլի առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամները հավաքականի վերջին մարզման ավարտին քաջալերել են մեր ընտրանու տղաներին ։ Երկրպագուները կատարել են ՀՀ պետական օրհներգը, որի ընթացքում իրենց միացել է նաև Յուրա Մովսիսյանը, հայտնում է…
FAF-ը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա
First Armenian Front-ը (FAF) մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա՝ ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա-Հայաստան հանդիպմանը: Այս մասին FAF-ը հայտնել է Facebook-ի պաշտոնական էջի միջոցով: ՖԱՖ-ականների Բոսնիա մեկնող խումբը Մոսկվայում գտնվող Բոսնիայի և Հերցեգովինայի դեսպանատնից բարեհաջող ստացել է մուտքի արտոնագրեր։ Անվտանգության նկատառումներից ելնելով ինչպես Ալբանիայի դեպքում, այս անգամ ևս ուղևորությանը չեն մասնակցելու աղջիկներ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային…
Մարկոսը ստացել է FAF-ի՝ տարվա համակրանք մրցանակը
Հունվարի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժման՝ FAF-ի տարվա ամփոփիչ միջոցառումը: Երեկոյին հրավիրված էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամներ, Հայաստանի ազգային հավաքականում և Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներ՝ Արթուր Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը, Վահագն Մինասյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրի Ավագյանը, ինչպես նաև FAF շարժման անդամներ: Միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնվեցին տարվա…









