Պորտուգալիայի գիտնականները չափել են կապկի ծաղիկի վիրուսի մուտացիաների արագությունը՝ նմուշները վերցնելով 15 հիվանդներից, և եկել այն արդյունքին, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել 6-12 անգամ ավելի մեծ արագությամբ, քան սպասվում էր: Այս մասին հայտնել է բժշկական տեղեկատվության Medical Xpress պորտալը:
Հետազոտողներն այն կարծիքին են, որ վիրուսի մուտացիայի արագության անսպասելի մեծացումը կարող է այն բանի նշան լինել, որ վիրուսը մշակել է մարդկանց վարակելու նոր եղանակ։ Այսինքն՝ այն մարդուց մարդուն է փոխանցվում բաց ախտահարումներով սերտ շփման դեպքում՝ օրգանիզմի հեղուկի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով

