Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ մարզային ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզի բարձրլեռնային Կապուտան բնակավայրի միջնակարգ դպրոցը ևս միացավ ՄԱԿ –ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրին:
Վերաբաշխումների արդյունքում դպրոցին հատկացվել է 1.5 մլն դրամ ճաշարանի տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:
Շինարարական աշխատանքները և ճաշարանի կահավորումն արդեն ավարտված են և դպրոցի նախակրթարանի սաները, ինչպես նաև 1-4-րդ դասարանների աշակերտները՝ թվով 99 երեխա, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում արդեն հնարավորություն են ստացել օգտվելու մեկանգամյա տաք սննդից:
Նշենք, որ մինչ այժմ մարզի 90 ուսումնական հաստատություններից 85-ում էր իրականացվում «Դպրոցական սնունդ» ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագիր» համագործակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։