ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook-ում գրառում է կատարել: Հանձնաժողովը հայտնել է Երևանում կատարած մոնիթորինգի արդյունքները:
Նրանք մասնավորապես գրել են.
«Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գներն նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:
Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2287106484918225&id=2054379814857561&__xts__[0]=68.ARD-f3Thz3qjOsihxpdfaU0UlUj9E9c-jOEr51qIF5Odok0M3Ar3Zv8qeZW36c6BgqHBGGj-TFu5lMnaoxRxGsnIrwAtEwkCyzZmMUq_4eA9QyjgMsD-6AwDwvKxLyuFpSloM_7bympOPb7SbcqN_4MMe3JorTowNhzW2AJ4EhRBhUGB8knysdFWZVI8MQ07zNbZsQPs41zQj5V9Q-AF7y3bI_BZ-ABgjSWaS7T6k01G-LvxlsdGdTqR1jZOv-EG8k8tUEUibNAkMp7iDJG9Wh_xU_ZoO0XPBAzTVvBaOyYqEtpL6YHU_hwlbYiar-HbokIQIH7ieM96iv8tqx1EZJ2zAEED&__tn__=-R