Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը պարտություն կրեց Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
Հայ ըմբիշի մրցակիցը ½ եզրափակչում Շվեդիան ներկայացնող Բյուրբերգ Կեսն էր: 0-1 հաշվի ժամանակ Չալյանին հաջողվեց 2 միավորի առավելություն ստանալ մրցակցից:
Գոտեմարտի ավարտից 2 րոպե առաջ շվեդ ըմբիշը կարողացավ տապալել Չալյանին ու միանգամից 4 միավոր վստակել: Մրցավեճն ավարտվեց 2-5 հաշվով:
Հիշեցնենք, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչում, որտեղ կարողացել էր 4-2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին:
1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ և ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը՝ հաղթելով 9-0 հաշվով: 1/8-րդ եզրափակչում Չալյանը 5-4 հաշվով ծանր հաղթանակի հասավ Բելառուսը ներկայացնող Պավել Լիախի նկատմամբ:

