Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մոտ է «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուն։
Այս մասին հայտնում է Azat.tv-ի աղբյուրը։
Մեզ հայտնի է դարձել, որ Կարապետյանն այժմ մարզվում է ակումբի հետ ու պատրաստվում է թիմի հետ մեկնել Դուբայ՝ մարզական հավաքի։
Հիշեցնենք, որ Կարապետյանը 2020 թվականին տեղափոխվել է «Տամբով»՝ կնքելով ակումբի հետ 2 տարվա պայմանագիր։
