fbpx
Մշակույթ

Կարավաջոյի նկարած միակ որմնանկարով վիլլան վաճառքի է հանվել

Հռոմում գտնվող վիլլան, որտեղ գտնվում է իտալացի նկարիչ Կարավաջոյի երբևէ նկարած առաստաղի միակ որմնանկարը, վաճառքի է հանվել գրեթե 500 միլիոն եվրոյով։ Կարավաջոն որմնանկարը ստեղծել է 20 տարեկանում: Այս մասին հայտնել է The Guardian-ը։

Յուպիտերի, Նեպտունի և Պլուտոնի 2,75 մետր լայնությամբ որմնանկարը 16-րդ դարում պատվիրել է կարդինալ Ֆրանչեսկո Մարիա Դել Մոնտեն՝ զարդարելու իր ալքիմիական լաբորատորիայի առաստաղը Casino di Villa Boncompagni Ludovisi-ում, որն ավելի հայտնի է որպես Villa Aurora:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ