fbpx
Խորհրդարան

Կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ-ում կշարունակվի վաղը

Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագիրը։ Վարչապետի ելույթից հետո հարց տալու համար գրանցվեց շուրջ 54 պատգամավոր։

Հարց-պատասխանի ընթացքում քննարկվեց մի շարք թեմաներ, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի, տնտեսության զարգացման, սոցիալական հիմնախնդիրների և այլնի հետ կապված։

Կայացած նիստի ընթացքում իրենց հարցերը հասցրեցին վարչապետին ուղղել գրանցված պատգամավորների մի մասը միայն։ Կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում կշարունակվի վաղը։

Հիշեցում ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ