Կառավարությունը հաստատեց ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին փոփոխությունները, ըստ որի՝ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը.
✅ առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական զննությունը,
✅ երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` բնապահպանական հարկի տարեկան գումարի կրկնապատիկի չափով
Հաղորդում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։