Անկարան և Վաշինգտոնը շարունակում են բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` երկու երկրների գլխավոր շտաբների պետերն արդեն բանակցություններ են ունեցել Բրյուսելում, նրանք քննարկել են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը: «Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները նույնպես աշխատում են համատեղ: Անվտանգության գոտին կարևոր է խաղաղ բնակիչների և ահաբեկչության դեմ պայքարի համար»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին: