fbpx
Զինված Ուժեր

Կառավարության նիստում մի շարք քաղաքացիների տարկետում կտրվի

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի: 4 քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի մինչև 2019 թվականի ամառային զորակոչը, իսկ մեկ քաղաքացու, որը ուսումնական ծրագիրը ավարտելու է 2020 թվականի հունիս ամսին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է նախատեսվում տրամադրել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը:

Երկու քաղաքացիների ուսումնառության ավարտն ուշացել է հիվանդության պատճառով, երկուսինը` Ռուսաստանի Դաշնությունում ապրելու պատճառով դպրոց ուշ հաճախելու և ՌԴ-ից վերադառնալով` նույն դասարանում ուսումնառությունը կրկնելու պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ