Կառավարության նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Այսօր` մայիսի 14-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամ, տեղի է ունենում կառավարության հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկըը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

– Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու եւ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին,

– Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆԱՆՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցեր:

Ամենաթարմ