Կառավարության որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի:
2019 թվականի բյուջեից տրվող աջակցությունը կազմում է 103 մլն 725 հազար դրամ, որը բաշխվելու է 5 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև ըստ ստացած ձայների:
«Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն դրամ։