✅ Կառավարության որոշմամբ վերանայվեցին ՀԴՄ-ների ներդրման, ձեռքբերման և սպասարկման գործընթացներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթները, կազատականացվի հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գները և հանվեցին սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի կողմից սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թվի սահմանափակումը:
✅ Ազատականացվեցին ՀԴՄ-ների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացները և ուժը կորցրած ճանաչվեց այս դրույթները միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին վերապահելու իրավասությունը:
✅ Սահմանվեցին ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, պարզեցվեց հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացը, ինչպես նաև կարգավորվեց հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու, լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում ՀԴՄ-ները հաշվառումից հանելու գործընթացը:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տելեգրամի պաշտոնական կայքը։