Կառավարությունը 1 մլրդ 155 մլն դրամ կտրամադրի սահմանամերձ շրջանների կոմունալ վճարների փոխհատուցման համար

Հրապարակող՝

Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն վարչապետի մոտ

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնելու սահմանամերձ շրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը: Ընդունված որոշման հիմնավորման համաձայն՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:

«Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 1 մլրդ 155 մլն 205.8 հազար դրամ։

Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար»,- ասված է որոշման մեջ։

Ամենաթարմ