Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ընդլայնվելու է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը

Ամենադիտվածներ

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ընդլայնվելու է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում ընդլայնել պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ՝ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը: Նշվել է, որ նախագծի ընդունումով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է, ուստի ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը շեշտադրել է օրինագծի կարևորությունը:

Քննարկման և քվեարկության արդյունքում օրինագիծն ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ երկրորդ նստաշրջանի և առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար»,-  ասված է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();