ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը։
Այն նախատեսված է մասնագետների համար, ովքեր իրավաբան չեն, սակայն ցանկանում են իրենց գիտելիքները խորացնել իրավունքի ոլորտում՝ հնարավորություն տալով ավելի խորը ուսումնասիրել։
Այդ մասնագիտությունների շարքում կարելի է դասել, օրինակ՝ մեդիա ոլորտի աշխատողներին, մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերներին, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող անձանց։
Մագիստրոսական ծրագրի հաջող ավարտի արդյունքում ուսանողները ստանում են հիմնարար և համալիր կրթություն՝ հանրային իրավունքի և առևտրային իրավունքի ոլորտների վերաբերյալ։
