Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում 2 հարց էի գրել նախարար Սուրեն Պապիկյանին։ Իր պատասխանը միայն այսօր կարողացա դիտել և հասկացա 2 բան․
– առաջինն այն էր, որ ՀՀ կառավարություն տեղեկությունները հասնում են մանկությունից բոլորիս լավ հայտնի փչացած հեռախոս խաղի սխեմայով (ովքեր խաղացել են՝ կհասկանան ինչի մասին է խոսքը),
– և 2-րդն էլ այն էր, որ իր ղեկավարած նախարարությունում քննարկումներ անում են հիմնականում միայն այն խմբերի ու քաղաքացիների հետ՝ ովքեր համակարծիք են իրենց հետ։
Չնայած կարո՞ղ է սխալ եմ հասկացել՝ ժամանակը ցույց կտա․․․ Դուք էլ նայեք պատասխաններն այստեղ՝ 21-րդ րոպեից։
Հարցերս սրանք էին․
1. Մետաղական հանքերի և փոքր ՀԷԿ-երի խնդիրների հարցով ինչո՞ւ չեն նախաձեռնվում հանրային քննարկումներ շահագրգիռ հանրության հետ, ովքեր երկար տարիներ զբաղվել են և հսկայական փորձ, տեղեկություններ և առաջարկներ ունեն։
2. Ինչո՞ւ է ձեր նախարարությունը դեմ ուղիղ ժողովրդավարությանը։ Խոսքը մասնավորապես մետաղական հանքարդյունաբերությունն արգելող հազարավոր ստորագրություններով հանրագրերի արդյունքում 6 համայնքների ավագանիների ընդունած որոշումներն ամեն կերպ չեղարկել ստիպելու նախարարության ջանքերի մասին։ Երբ համայնքներում փաստացի բնակվող մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հստակ արտահայտել է իր կարծիքը՝ ի՞նչն է խնդիրը, երբ ավագանիները հավանություն են տվել իրենց ընտրողների ցանկությանը»։
https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2800325543324161
