444 մլն դրամ կուղղվի՝ քոլեջների բարեկարգման և Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին

Կառավարությունը որոշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444,111.7 հազար դրամ:

Գումարը կուղղվի «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ», «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ների, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին:

Ամենաթարմ