Կառավարության հունիսի 20-ի նիստում գործադիրըը 50 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով:
Գումարը փոխանցվելու է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: