Կառավարությունը «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի մաքսատուրքից ազատման հայտը բավարարեց

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար

✅ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,686,073,800 դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 64 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30-40 նոր աշխատատեղ` 145,000 դրամ միջին աշխատավարձով։

✅ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 8,838,900,000 դրամ, որից 6,452,397,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2,386,503,000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

Ամենաթարմ