fbpx
Կառավարություն

Կառավարությունը հանրակացարանային տարածքներ նվիրեց բնակիչներին

Հուլիսի 25-ին Կառավարության նիստի ընթացքում որոշվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, ովքեր մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։

Խոսքը 106 սենյակի մասին է, որ 100 ընտանիքի է տրվելու՝ ավելի քան 230 բնակչով։ Կան, սակայն, բացառություններ, որոնք վերաբերում են նրան, որ հանրակացարանային այդպիսի տարածք չեն կարող նվեր ստանալ նրանք, ովքեր երբևէ այլ բնակարան են ստացել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով այդ բնակիչները այդ սենյակները ստանալու համար պետք է մեկ տարվա ընթացքում պայմանագրեր կնքեն։

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան՝ իրենք փաստացի բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ