Կառավարության հուլիսի 25-ի նիստում գործադիրը հաստատեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը։
Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար:
Առաջարկվող ֆինանսատնտեսական հաշվետվության նոր ձևաչափում ավելացվել են գործունեության արդյունքները բնութագրող այնպիսի ցուցանիշներ, որոնք պարբերաբար օգտագործվում են Կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվարկման և բաշխման, տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության գնահատման ժամանակ: