fbpx
Կառավարություն

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ օրինագծին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ:

Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համարփոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

Խնդիրը այն է, որ վերոնշյալ կոնվենցիան անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ կոնվենցիաների կնքման միջոցով Հայաստանի և այլ պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաև տնտեսական կապերի զարգացմանը և խորացմանը:

Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 46 երկրի հետ ունի նմանատիպ համաձայնագրեր, ևս 15-ը ընթացքի մեջ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ