fbpx
Կառավարություն

Կառավարությունը կաջակցի 0.5-10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիներ հիմնող տնտեսվարողներին

ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների պտղանոցներ հիմնելու համար պետական աջակցության ծրագիրը կառավարությունն ընդունեց միաձայն։

Ծրագրով նախատեսվում է աջակցել 0.5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հա հատապտղանոց հիմնող տնտեսվարողներին:

«Պետական աջակցությունը կիրականացվի 2 բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորվի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքային չափով, որ տնտեսվարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում և առնվազն 3 հա այգի հիմնող՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացոնղ կոոպերատիվներին՝ 0 տոկոսով:

Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ծախսերի 40 տոկոսը, իսկ սահմանամերձ համայնքներում նախատեսվում է 50 տոկոսի փոխհատուցում», – Ծրագիրը ներկայացնելիս ասաց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ