fbpx
Տնտեսություն

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԼԻԿՎՈՐ» ՓԲ ընկերությանը

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԼԻԿՎՈՐ» ՓԲ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ:

✅ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը:

✅ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 հազար 500 դրամ միջին աշխատավարձով։

✅ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 մլրդ 927 մլն 548 հազար դրամ, որից 3 մլրդ 778 մլն 908 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 080 մլն 982 հազար դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 8 մլրդ 067 մլն 657 հազար դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ