fbpx
Կառավարություն

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը։

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը։

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 69 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 6-10 նոր աշխատատեղ 160 հազար դրամ միջին աշխատավարձով:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ