Հուլիսի 25-ին Կառավարության հերթական նիստին գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց մի շարք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների:
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊ ընկերությանը:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիի արտադրության մեջ։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 23 մլն 825 հազար դրամի ներդրում` նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 3 նոր աշխատատեղ՝ 120,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 15 մլն դրամ, որից 10 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 5 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն 878 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 8 մլն 33 հազար դրամ:
Կառավարությունը բավարարեց «ՈՍԿԵ ԿԱՐ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3 մլրդ 750 մլն դրամ, որից 3 մլրդ 37 մլն 500 հազար դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 712 մլն 500 հազար դրամի արտադրանքը` ՌԴ -ում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 987 մլն 200 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158 մլն 130 հազար դրամ:
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Արտ Գլոբալ» ՍՊ ընկերությանը:
Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակների, ափսեների և այլն) արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 250 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150, 000 դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կազմելու են մոտ 1 մլրդ դրամ, որից մոտ 700 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 250 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 50 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 246 մլն 780 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 12 մլն 339 հազար դրամ:
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԻՆ-ՎԻ» ՍՊ ընկերությանը:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են մալուխների և հաղորդալարերի արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 387 մլն ՀՀ դրամի ներդրում` կապիտալ և շրջանառու միջոցների համալրման համար:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 220 մլն դրամի ներդրում` կապիտալ և շրջանառու միջոցների համալրման համար: Ներկայումս առկա է 65 աշխատատեղ, ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ՝ 155,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 80 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 70 մլն 200 հազար դրամ: