Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ։
Արդեն իսկ իրականացվել է 385 մլն ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 43 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4-5 նոր աշխատատեղ՝ 150,000 – 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ ՀՀ դրամ:

