ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա` ապրիլի 2-ի կառավարության նիստից հետո Facebook-ում գրել է.
Սիրելի հայրենակիցներ.
Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք:
Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաեւ այս խմբի մեր հայրենակիցներին:
Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:
Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2598453863808326