fbpx
Կառավարություն

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամին

Կառավարությունը այսօր՝ փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 27-ամյա Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին կառավարությունը 2018-ի դեկտեմբերի 6-ի որոշմամբ տարկետում է տվել մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին 26 տարին լրացել է 2019-ի հոկտեմբերի 20-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացելԱլեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանից։

Նշենք, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանը հանդես է գալիս աթլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: Նա նախապատրաստվում է և մասնակցելու է 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ