fbpx
Կառավարություն

Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը

Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը։

✅ Սույն կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:

✅ Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների ամփոփման միջոցով պաշտպանության և աջակցության տրամադրման ապահովումն է:

✅ Տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղեկատվութուն տրամադրող մարմինը Լիազոր մարմնին անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական փաթեթը ներկայացնում է թղթային՝ հրապարակման ոչ ենթակա դրոշմագրով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ