fbpx
Հասարակություն

Սիրիայի երկու բնակավայրից հայերը դուրս են եկել․ Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայի հայերի մասին:

«Քիչ առաջ տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Ղամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա:

Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ»,-գրել է նա:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/782870892178043?__xts__[0]=68.ARAA68_7NksOFgF7tuAcSS1pkvLTMRKa1ctjVTA_pOBM_kB0_uUO6dW-4P8Hb5jlpRsT7mWUasaswcdhVJHE2KK-3jKmWhbJIMeZucPTW-qdV1nE68yTEyMUSbk2wqe9QrKW-IBxr3mCmaOF750y2qAqsNoTFEsDTd1BPrFFH5ezcZug0PD8pgB5n5wfa_BCP3Kxi0CjdA3TKgdw7OH1f-80z6s1blmVczcxq4TpEZp-F0wHuZ3127SrECOOkYp3lItk78QP6KKx8lGjJ71GmJelos606EDMTzlcBDuAvOW-qbXgJgafLUzLV649nGsWmC942clVePU_goAabTY&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ