Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Ինթենեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ին

Ամենադիտվածներ

Կառավարությունը ապրիլի 25-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ամենաթարմ