Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստն էր գումարել:
Կառավարության ընդունած որոշումներից մեկն էլ վերաբերում էր Սահմանադրական դատարանի նախագահին:
Կառավարությունը որոշեց սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: