Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը։
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝
✅ իրականացնել 245 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում
✅ ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական կայքից։