Կարճ լողի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված հետաձգվել է:
Հայտնենք, որ առաջնությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերին, բայց այն ըստ հավանականության կկայանա 2021 թվականին:
Այն կանցկացվի Էթիհադ Արենայում ՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Նոր ամսաթվերը՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 18-ն են:
Այս մասին տեղեկանում ենք FINA-ից: